ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ: Մինչ ներս մտնելը նա նշեց, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են հրավիրել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ինքը հանդիպե՞լ է Հռոմում Միքայել Մինասյանին որպես սուրհանդակ, Վանեցյանը պատասխանեց. «Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»:
Հարցին, թե Միքայել Մինասյանը մերժե՞լ է իրեն, նա արձագանքեց. «Դուրս կգամ կխոսենք», ու մտավ ներս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը