24 04 2023

Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով զոհեր և սպառնալիքներ կան․ Վանեցյան



 «Մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իրական ցեղասպանության եզրին»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վերջին շրջանում զոհերն ամենօրյա ռեժիմով կան և գրեթե ամենօրյա ռեժիմով կան սպառնալիքներ։  Պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի ցեղասպանությունը։ Պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք անվտանգ ու տնտեսապես զարգացած երկիր, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է հայ ազգին ցեղասպանել կամ հայ ազգի հետ խոսել ուժի սպառնալիքով», - ասաց Վանեցյանը։

Մնարամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ