29 04 2020

Դանիելյանը ԱԺ փոխնախագահին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացրել

Դանիելյանը ԱԺ փոխնախագահին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացրել

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ծեծկռտուքի առթիվ այս պահին քրեական գործ չկա հարուցված։ «Հույս ունենք կհարուցվի»,- նշեց փաստաբանը։

«Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից տեղափոխվել է աստեղ։ Այս պահին պարոն Դանիելյանը գնում է տուն։ Պարոն Դանիելյանի կողմից հանցագործության մասին ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդում է ներկայացվել։ Հուսանք կլինի օբյեկտիվ քննություն եւ ՀՀ գլխավոր դատախազը կպահանջի պարոն Սիմոնյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»։

Ալեն Սիմոնյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ