22 03 2022

Վարդևանյանը հիշեցրեց ԱԺ փոխնախագահին իրենց իշխանության օրոք խծբ նշանակման մասին



Խնդրում եմ, երբ խոսում ենք, օրինակ, որ Ադրբեջանի նախագահը կնոջ համար պաշտոն է ստեղծում ձեռք է առնում ժողովրդավարական բոլոր արժեքները, մենք ինչքան էլ խնդիր ունենանք երբեք նույն հարթության մեջ մի դրեք։ Ազգային ժողովում դիմելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Արշակյանը Վարդևանյանից հետաքրրքվել էր, որ երբ նա ներկայացնում է Ադրբեջանում կնոջ համար պաշտոն ստեղծելուն ինչ կարծիք ունի ընտանիք անդամին պաշտոնի նշանակելու, ընտրակեղծարարության մասին․․․

«Ծանոթների բարեկամների նաև ձեր իշխանության ժամանակ պաշտոնի նշանակելու երևույթները վստահ եմ Ձեզ համար էլ պետք է անընդունելի լինեն, իրավապահ բլոկի ամենապատասխանատու պաշտոնը ՀՔԾ-ն ունի պետ և պատկերացրեք այդ կառույցին զսպող հակակշռող մյուս կառույցը ԲԴԽ-ն ունի անդամ որը ՀՔԾ պետի հարազատ եղբայրն է։ Սա ի դեպ ձեր իշխանության ժամանակ»,- նշեց Վարդևանյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ