«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ տարածվող լուրերի մասին անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ, մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան։
Նշենք նաև՝ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ ՀՀ գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով և «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:
Ըստ տեղեկությունների՝ այդ պատգամավորներն են Սեյրան Օհանյանը, Արմեն Չարչյանն ու Վահե Հակոբյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը