22 03 2022

Առաջարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չդնել, իսկ դնողներին՝ պատասխանատվության ենթարկել ․ Իշխան Սաղաթելյան



ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն  ԱԺ իր ելույթում  թվարկեց ընդդիմության կողմից հանդես բերած այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք  վերաբերվում են Արցախին և որոնք  ՔՊ-ականների, այլ կերպ ասած՝ խորհրդարանական մեծամասնության կողմից մշտապես մերժվել է։

1․ Առաջարկեցինք ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերի մշտական հանձնաժողով․ մերժեցիք՝ պատճառաբանելով, որ գոյություն ունի ավելի բարձր միջխորհրդարանական հանձնաժողով, որը մինչև այսօր որևէ նիստ չի գումարել։

2-րդ․ Ասացինք՝ եկեք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչենք Արցախի և արտաքին հարաբերությունների հանձնաժողով․ կրկին մերժեցիք։

3․ Սահմանազատման և սահմանագծման հետ կապված մշակեցինք հայտարարության տեքստ, որին կրկին դեմ քվեարկեցիք՝ պատճառաբանելով, որ կան ներքաղաքական ձևակերպումներ։

4․ Ամենազավեշտալին․ օկուպացված Շուշիում թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ առաջարկեցինք, որ ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը մի նախադասություն էինք պահանջում, որ ԱԺ-ն հայտարարի, որ դեմ է այդ հակահայկական փաստաթղթին։ Ասում էինք՝ այդ նախադասությունը պահեք՝ մնացած ինչ ուզում եք՝ փոխեք։ Սրան ևս դեմ քվեարկեցիք և բոյկոտեցիք։

«Առաջարկում ենք պարզ, հասարակ մի բան՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը անձեռնմխելի է և որևէ մեկը իրավունք չունի դա դնել հարցականի տակ, և նրանք, ովքեր կփորձեն դա դնել հարցականի տակ՝ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման։ Նորմալ իշխանությունը պետք է ասեր՝ այո՛, ճիշտ եք ասում, ավելի ենք խստացնում․ կլինի ընդդիմությունից, իշխանությունից, թե երրորդ երկրից՝ իրավունք չունի այս երկրի տարածքային ամբողջականությունը դնել հարցականի տակ։ Եկել եք՝ խոսքի ազատություն․․․ ի՞նչ խոսքի ազատություն, եթե մեկը կարող է նմա հայտարարություն անել, խոսքը պաշտոնյաների մասին է, և այս խորհրդարանում եղել են պատգամավորներ, որ այդպիսի հայտարարություներ արել են, այդ թվում նաև այսօրվա ԱԺ նախագահը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ