23 04 2020

Վերաքննիչ դատարանն անհիմն որոշում կայացրեց. Գագիկ Բեգլարյանի փաստաբան․ News.am

Վերաքննիչ դատարանն անհիմն որոշում կայացրեց. Գագիկ Բեգլարյանի փաստաբան․ News.am

News.am-ը գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել. «Վերաքննիչ դատարանը պարզապես անհիմն որոշում կայացրեց»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երեւան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը:

Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոում կայացրել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ