14 04 2020

Որ ասեմ, էն զինվորական հագուստը պղծող երկոտանու ականջը պետք է ոլորել, դրա համար կպատժե՞ն. Պետրոսյան



Մենք մեր օրենսդրությունը շարադրելիս, հիմք ընդունելով մարդու իրավունքների վերաբերյալ հանրաճանաչ իրավական ակտերի դրույթները, եվրոպական իրավական մտքի բարձունքները, չպետք է մոռանանք, որ մենք հայ ենք, ունենք ազգային հոգեկերտվածք, ազգային մտածողություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Հավանաբար բոլորդ էլ տեսել եք մի քանի օր առաջ Ֆեյսբուքում տեղադրած զինվորի համազգեստը պղծող էն երկոտանու թռվռալը: Ես չգիտեմ՝ նա հայ է, թե ինչ ազգ է, դա նշանակություն չունի: Հիմա, եթե ես ասեմ, որ դրա ականջը պետք է ոլորել, պատժել, դրա համար ինձ պետք է պատասխանատվության ենթարկե՞ն»,-հայտարարեց Պետրոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ