Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞նչ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող պարգեւատրումը.
Համաձայն օրենքի՝ պարգեւատրումը՝ միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և(կամ) հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։
Ինչպես նկատեցիք պարգեւատրելու համար առնվազն անհրաժեշտ է հետևյալ պայմաններից մեկը.
բարձր գնահատական
հատուկ առաջադրանքների կատարում
որակյալ աշխատանք
Արդյո՞ք մեր պատգամավորների մշտական աշխատանքն արժանի է բարձր գնահատականի։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։
Արդյո՞ք մեր պատգամավորիները մշտապես կատարում են հատուկ առաջադրանքներ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։
Արդյո՞ք մեր պատգամավորները մշտապես աշխատում են որակյալ։ Վստահ չեմ, իսկ դո՞ւք։
Հետեւություն. պատգամավորների «ամենամսյա պարգևատրումներ» հասկացությունը բացի այն, որ աբսուրդ է, նաև հակաօրինական է։
Արտակարգ դրության ավարտից հետո մանրամասն կխոսեմ այս պարգևատրումների անօրինականության մասին։ Կխոսեմ նաև, թե ում հաշվին են բավականին բարձր աշխատավարձ ստացող պատգամավորները ստանում մի առավել բարձր պարգևատրումներ։
Ազնիվ եղեք, պարզապես օրենքի փոփոխություն արեք և ձեր աշխատավարձները երեք անգամ ավելացրեք։
Հ.Գ. ես միշտ պնդել եմ, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է ստանան բարձր վարձատրություն։ Բայց չափ ու սահման ունեցեք։ Գոնե որևէ արժեք ստեղծեք, հետո մտածեք ձեր հարստանալու մասին։
Մեզ իրական հեղափոխություն է պետք...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը