25 02 2020

Դավիթ Ղուլյանը` ԲԴԽ նախագահի խորհրդական

Դավիթ Ղուլյանը` ԲԴԽ նախագահի խորհրդական

Դավիթ Ղուլյանը նշանակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական:

Ավելի վաղ Դավիթ Ղուլյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Նա եղել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խորհրդականը, ՀՀ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` համակարգելով անձնակազմի կառավարման ոլորտը: ՀՀ պետական համակարգում աշխատում է 2000-ականներից:

Դավիթ Ղուլյանը 39 տարեկան է, ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ