12 02 2020

Արդյոք ԲՀԿ-ն չփրկե՞ց «Լուսավոր Հայաստանին»՝ չմիանալով նախաձեռնությանը. Ավետիք Իշխանյան

Արդյոք ԲՀԿ-ն չփրկե՞ց «Լուսավոր Հայաստանին»՝ չմիանալով նախաձեռնությանը. Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես ձեր ցավը տանեմ, եթե մեր ժողովուրդն ուզում ա, համապատասխան՝ իրա… հա… ցավն էլ տանեմ…

Արդեն պարզ դարձավ, որ ՍԴ-ն անօրինական ձևով սեփականաշնորհելու եւ «բուդկա» դարձնելու «օրենքը» չի գնա նույն ՍԴ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի դիմի ՍԴ։

Թող ների ինձ Էդմոն Մարուքյանը, արդյոք ԲՀԿ-ն չփրկե՞ց «Լուսավոր Հայաստանին», չմիանալով նախաձեռնությանը։ Հուսով եմ, որ սխալվում եմ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու նրա «ժողովրդի ցավը տանող» առաջնորդին (հիշեցի 2015թ․ ՀՀԿ ակտիվի ժողովը), ապա եթե նրան թվում է, որ ինքը վերջնականապես փրկվեց, ապա չարաչար սխալվում է։ Միակ հարցը ժամանակի և այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վարչապետի կողմից օգտագործվելու մեջ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ