06 02 2020

Պահանջված պարզաբանում իշխող ուժի շտապողականության վերաբերյալ. Գոհար Մելոյան

Պահանջված պարզաբանում իշխող ուժի շտապողականության վերաբերյալ. Գոհար Մելոյան

Պահանջված պարզաբանում Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ. Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը.

«Հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու են.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը՝ 1-ին և 2-րդ ընթերցմամբ։ Նախագծերի ընդունման համար անհրաժեշտ է 80 կողմ ձայն։

2. ՀՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ միայն առաջին ընթերցմամբ, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։

Այսպիսով, այս արտահերթ նիստի ընթացքում Սահմանադրության փոփոխության նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի քվեարկվելու, և Սահմանադրական դատարանի գործունեությունն ապօրինաբար չի դադարեցվելու։

Փոխարենը իշխող խմբակցությունը 1-ին հարցն ընդունելուց հետո, այդ նախագծերն ուղարկելու է ՀՀ նախագահի ստորագրմանը, և միայն վերջինիս ստորագրելուց հետո Սահմանադրական փոփոխության նախագիծը կընդգրկվի օրակարգ և քվեարկի 2-րդ ընթերցմամբ։

«Ամփոփելով.

1. Վաղվա արտահերթ նիստի արդյունքում Սահմանադրական դատարանի գործունեությունը չի դադարեցվելու, այլ կյանքի է կոչվելու դրան ուղղված 1-ին քայլը՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու պարտադիր պահանջի շրջանցումը։

2. Միջազգային կառույցներն բավարար ժամանակ կունենան արձագանքելու իրականացվող հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին։

3. Հանրապետության նախագահը կունենա հնարավորություն իրականացնելու իր հիմնական գործառույթը՝ կանխելու նշված հակաիրավական և հակասահմանադրական գործընթացը՝ դիմելով ՍԴ այս ակնհայտ հակասահմանադրական նախագծերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով։

4. Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական գործառույթի կատարումից զերծ մնալու պարագայում՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կունենան ՍԴ դիմելու հնարավորություն», գրել է Գոհար Մելոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ