Վերաքննիչ դատարանում հունվարի 31-ին Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը, որի ժամանակ փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ այս գործով չէր կարող լինել անաչառ և անկողմնակալ նախագահող դատավոր, և այդ կապակցությամբ ձեզ ներկայացնում ենք միջնորդություն ինքնաբացարկ հայտնելու մասին: Դա ներկայացնելու համար մենք ունենք հինգ պատճառ. 1-ին պատճառը դուք եք, 2-րդ պատճառը Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելու ձեր ցանկությունը, 3-րդ պատճառը ձեր խոսքերն են, 4-րդ պատճառը ենթադրյալ կեղծիքն է, 5-րդ պատճառը դատական համակարգի վերաբերյալ վերջին շրջանի զարգացումներում ունեցածը»:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը