Antifake.am-ը հրապարակել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են Սամսոնյանին պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ հագցնում, որի ընթացքում Սամսոնյանը դիմում է Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին.
«Տղերք ամոթ ա, չեք ամաչո՞ւմ… լավ ա՞ Նիկոլը»։
Ոստիկանության աշխատակիցներից մեկը նրան ուղղում է. «Նիկոլ չի քո համար, պարոն Փաշինյան է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը