21 12 2019

Շուրջ 15 օր առաջ փախած զինծառայողը հայտնաբերվել է․ Արծրուն Հովհաննիսյան

Շուրջ 15 օր առաջ փախած զինծառայողը հայտնաբերվել է․ Արծրուն Հովհաննիսյան

ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և բեման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա.-ն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ՌՈ վարած լայնածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և բեման է ենթարկվել Շարքային Շ.Ս.Ա. ում մասին երեկ նշել էի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ  Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ  զինվոր է ինքնակամ հեռացել, հայտնում է Factor.am-ը: Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ,  զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ