20 12 2019

ՌՈ հատուկ վաշտից հեռացած զինվորին 15 օր է՝ չեն գտնում․ Factor.am

ՌՈ հատուկ վաշտից հեռացած զինվորին 15 օր է՝ չեն գտնում․ Factor.am

Factor.am-ը գրում է․ «Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ  զինվոր է ինքնակամ հեռացել։

Կայքի տեղեկություններով՝ զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։ Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։ Այդ դեպքից հետո, ի դեպ,  զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ դեպքի մասին տեղեկություններ չունի։

ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել տեղեկությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ