Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ դեկտեմբերի 20–ին, հրապարակել է 2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի լրատվական ծառայությունը։
Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ:
Ժողովածուում տեղ գտած դիրքորոշումները վերաբերում են գրավի՝ որպես կալանքին այլընտրանքային խափանման միջոցի կարգավորումներին, դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիությանը և որոշումների բողոքարկման ընթացակարգերին, աշխատանքի էական պայմանների փոփոխմանը՝ որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք և այլն։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հրապարակվել է «2017-2018 թվականներին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումների սեղմագիր», որը ներառել է 2017 թվականին Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր, ինչպես նաև 2018 թվականի հատուկ դիրքորոշումների մի մասը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը