Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլը ճիշտ է, ձերբակալվածներն էլ են ճիշտ:
Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլն ճիշտ էր ասել, որ կան «վնգստացող» դատավորներ, ճիշտ էին նաև այն երկու երիտասարդները, որոնք կրկնել էին այդ խոսքերը կոնկրետ դատավորի հետ «զրուցելու» ժամանակ և դրա համար հիմա ձերբակալված են։
Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու պատմական շանս ուներ։ Ոչ մի դատաիրավական բարեփոխում չի կարող նման դատական համակարգ ստեղծել, եթե չլինեն ինքնորոշված դատավորներ, ինչպես Արցախը չէր կարող ազատվել Ադրբեջանից, եթե չինքնորոշվեր ու սեփական անկախությունը չպաշտպաներ։
Այդպես էլ չի կարող լինել «հպարտ քաղաքացի», եթե չինքնորոշվի ու չտրվի իշխանական քարոզչությանը, չի կարող լինել քաղաքացիական հասարակություն, եթե չփորձի ինքնորոշվել իշխանությունից, չդառնալով նրա սպասարկուն։
Ինքնորոշումը սկսվում է անձնական արժանապատվությունից։
Եթե Հայաստանի դատավորների գոնե 30% ունենար անձնական արժանապատվություն և միասին դիմադրեին այն նվաստացումներին, որին ենթարկվում են մեկ տարուց ավել, ապա Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի հիմքը կդրվեր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը