«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող: Հետևաբար, ՀՀ դատախազությունը համարում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան»,- Սահմանադրական դատարնի որոշումն այսկերպ է մեկնաբանել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Yerevan Today-ի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի աբագ խորհրդատու Արամ Օրբելյանն ասաց․ «Դատախազությունը հանել է որոշակի պարագրաֆներ ու մեկնաբանել։ Որպեսզի մենք էլ առանձին կտորներ չհանենք, եզրափակիչ մասում ամեն ինչ ասվում է»։ Արամ Օրբելյանը ընթերցեց ՍԴ որոշման եզրափակիչ մասը՝ նկատելով, որ ՍԴ-ի ասելիքը եզրափակիչ մասում է, որն ամեն ինչ պարզաբանում է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը