09 09 2019

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ



Yerevan Today-ի զրուցակիցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն է։

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

ՍԴ-ն որոշեց․ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, սահմանադրագետները և շատ իրավաբաններ պնդում են, որ պետք է Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի։ Երկրորդ նախագահը, սակայն, շարունակում է պահվել կալանքի տակ։ Ինչո՞ւ։

Արամ Օրբելյանի հետ հարցազրույցն առաջարկում ենք դիտել տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ