16 08 2019

Իմքայլականները հանդիպել են Օսիպյանին

Իմքայլականները հանդիպել են Օսիպյանին

«Իմ Քայլը»-ի պատգամավորները հանդիպել են Վալերիյ Օսիպյանին ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Այսօր «Իմ Քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպեցինք պարոն Օսիպյանին, պարոն Ղուկասյանին և պարոն Ashot Aharonyan-ին: 

Քննարկեցինք մի շարք հարցեր՝ սկսած գրպանահատությունից մինչև հանցագործության թվացյալ աճ, ոստիկանական համակարգի ռեֆորմներ և ուղենիշային տեսլական:

Հարգելի ընկերներ, գրպանահատության և այսպես կոչված «բռնել-բաց թողնել» պրակտիկայի հետ կապված կան օրենսդրական բացեր, որոնց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կանդրադառնա հնարավորինս շուտ: 

Քննարկեցին ուժի համաչափ կիրառման և ոստիկանության՝ որպես կառույցի ինստիտուցիոնալ հզորացումն ու տարվող ընթացիկ աշխատանքը: Ուրախ եմ արձանագրել, որ համակարգում կա հստակ տեսլական և ամենօրյա տարվող աշխատանք, որոնց տեսանելիության համար, ցավոք, հարկավոր են տարիներ մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Պատգամավորները հատկապես շեշտադրեցին կատարվող աշխատանքի մասին տեղեկատվության պատշաճ իրազեկման կարևորությունը, ինչպես նշեց Սուրեն Գրիգորյան-ը տեղեկատվության հանրայնացումն աշխատանքի կարևոր մասն է: 

Իրականում կատարված աշխատանքի մասին տեղեկատվության տրամադրումը և հանրության լայն շերտերի համար հասանելիության ապահովման գործընթացի կազմակերպումը խնդիր է տարբեր գերատեսչություններում, և հատկապես տեղեկատվական «պատերազմների» ժամանակ մենք պետք է ավելի կազմակերպված աշխատենք:

Պայմանավորվեցինք, որ նման հանդիպումներն ավելի հաճախակի բնույթ կկրեն: Որոշ թվերով կկիսվեմ հաջորդիվ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ