2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները։
Տոների առթիվ ուղերձում գրել է ՆԳՆ Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը․
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ծառայակիցների ընտանիքներին:
Շնորհավորում և զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին:
2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները, լիարժեք իրականացրեց իր պարտականություններն ու լուրջ ներդրում ունեցավ համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման գործում:
Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով կայուն հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները:
Այդ վստահությամբ կրկին շնորհավորում եմ տոների առթիվ՝ խաղաղություն ու շենություն մաղթելով մեր ժողովրդին, անամպ երկինք՝ մեր երկրին, նոր ծրագրերի իրականացում բոլորիս:
Երջանիկ եղեք»,-գրել է Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը