«Մենք դիմել էին քննչական մարմին, որպեսզի ստանանք Մարտ 1-ի գործի նյութերի՝ մեզ առնչվող մասի պատճենը: Ընդհանուր 500-600 հատոր է գործը: Գտնում ենք, որ չնայած մի շարք իրավական խնդիրներին, հատորներում առկա որոշ նյութեր հակասում են մեղադրանքում դրված ձևակերպումներին: Մեզ մերժել են տրամադրել գործի նյութերն ամբողջությամբ, ուստի չենք կարող ասել՝ ի՞նչն է անհետացել, իսկ ինչը՝ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, հայտարարել էր. «Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»։
Փաստաբանի կարծիքով այդ նյութերը պետք է լինեին քննիչների մոտ, ոչ թե՝ ԱԱԾ-ի արխիվներում. «Ընդանրապես պետք է հասկանանք, թե ԱԱԾ-ում թղթեր պահելու իրավական հիմքը ո՞րն է, ինչի՞ հիման վրա են պահում, արդյո՞ք հարուցված գործի շրջանակներում է եղել, թե ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է հավաքել, թե ընդանրապես ԱԱԾ-ն իրականացնում է ՀՀ քաղաքացիների մասին տվյալների ապօրինի հավաքագրում»,- ասաց Օրբելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Ասուլիսն ամբողջությամբ՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը