Ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտած մի խումբ ոստիկանների:
Ծրարներում նշված են հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը:
Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին՝ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ հավելյալ պարգևավճարները լինելու են շարունակական և հանցագործություն բացահայտած ոստիկանը մշտապես արժանի գնահատական է ստանալու ղեկավարության կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը