«Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին պարտադրվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ անկախ դատավորի ցանկությունից, որը տեղի ունեցավ հեռախոսային խոսակցություններից հետո»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Սևակ Թորոսյանը:
Փաստաբանը նկատեց, որ այդ կարգադրությունը եվրոպական երկրում առաջինը կբերեր դատավորի և ցանկացած քաղաքական անձի աշխատանքից ազատման։ Թորսյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի այս մեկ տարվա դատավարության ընթացակարգին հետևելով՝ խախտումների 4 հիմնական փուլ են արձանագրել։
«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքի իրավունքը, և երրորդ էտապը պաշտպանի խոսքն էր, իսկ դատավորն արգելեց նրան խոսք վերցնել։ Նույնիսկ դիկտատուրաներում նման բան գոյություն չունի, որովհետև դիկտատուրայի պարագայում բոլորը խաղում են իրենց դերը այդ կատակերգության մեջ, բայց այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, պատմական նշանակության էր, և քրեական դատավարությունը իմաստազրկվեց: Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. ուզի դատավորը, թե ոչ՝ դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա»,- ասաց Սևակ Թորոսյանը՝ հավելելով, որ դատաիրավական նման պայմաններում պետության զարգացման կամ ներդրումների մասին խոսելը միամտություն է:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը