11 07 2019

Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում. Վազգեն Ռշտունի

Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում. Վազգեն Ռշտունի

Երբ խոսում եմ, ինձ ինքնաբացարկ են հայտնում: Այս մասին դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ նշելով, թե ինչու չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննության ընթացքում: Նման միջնորդությամբ հանդես էր եկել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու՝ նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, այդ թվում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն լինելու վերաբերյալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ