Վերաքննիչ դատարանը գործի նյութերը դեռ չի ուղարկել առաջին ատյանի դատարան, սա արհեստական ձգձգման փորձ է: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը: Նրանք պնդում են, որ հենց դատարանի աշխատանքի արդյունքում գործը սառած է` չունենալով իրավական հիմք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը