01 07 2019

Դատախազությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ կհայտնի



ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և պաշտոնյաների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` տեղեկացնելով, որ ինքնաբացարկի հարցը կքննարկվի առաջին դատական նիստի ընթացքում։

 «Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,– ասաց Արթուր Դավթյանը:

 Նշենք, որ Քոչարյանի և  մյուս պաշտոնյաների  գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության եւ մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և պաշտոնյաների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ