«Տպավորություն չստեղծվի, որ մենք Առաջին ատյանի գործողություններով հիացած ենք, մենք այնտեղ արձանագրել ենք բազմաթիվ թերություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Պաշտպանը նաև հիշեց դատարանում դատախազների կողմից կիրառված երկակի ստանդարտներ արտահայտությունը և նշեց. «Դատախազներից մեկը դատական պրոցեսի ընթացքում դատարանում օգտագործեց երկակի ստանդարտներ արատահայտությունը, մինչդեռ երկակի ստանդարտների առումով ՀՀ գլխավոր դատախազությանը որևէ մեկը չի կարող հասնել: Սկսած նրանից, որ բազմիցս ներկայացրել ենք, որ նույն հանցակազմի հատկանիշներով մի խումբ անձինք չեն դատապարտվում և պարոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում, ինչն ուղղակի աբսուրդ է: Պարոն գլխավոր դատախազը դատարանում հայտարարում է, որ դատավորը հիմնավոր կասկածը հաստատելու համար հիմնվել է նախկին դատարանների կողմից որոշված շրջանակներով: Հավանաբար պարոն Դավթյանը տեղեկացված չէ, երբ մենք Առաջին ատյանում հարցն ուղղակիորեն բարձացնում էինք և դնում էինք նախագահող դատավորի ինքնաբացարկի հիմքում: Դատախազները չգիտես ինչու այդ դիրքորոշման միանում էին, երբ ստացան իրենց ոչ ձեռնտու ակտ, արդեն այդ հարցը սկսեց իրենց մոտ դժգոհություն առաջացնել»,- ասաց Խուդոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը