Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի`ինքն իրեն ՍԴ դատարանի նախագահ հռչակելուն։
«Դե, ես աշխատանքի եմ գնում, ինչպես տեսնում եք: Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հանդիսավոր երդման ժամանակ ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը