06 06 2019

Ակնհայտ է, որ դատախազությունը խուսափողական պատասխաններ էր տալիս. Հովհաննես Խուդոյան



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին:

Դատական նիստի ավարտից հետո փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե արձանագրվի Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը, ապա պետք է տեսնել, թե ինչ հետևանքներ դրանք կարող են առաջացնել, մասնավորապես վնասների փոխհատուցման և անգամ որոշ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ