Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին գրառում է արել Դավիթ Համբարձումյանի և գործով երեք մեղադրյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.
«Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը