07 05 2019

Բոլոր դատավորների համար հայելու պես պարզ է, որ այս փուլում Քոչարյանը չպետք է մնա կալանքի տակ. Հայկ Ալումյան



Դատավորները շարունակելով կալանքի տակ պահել Ռոբերտ Քոչարյանին կոպտորեն խախտում են կալանավորման հետ կապված ամբողջ օրենսդրությունն ինչպես ներպետական, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը, Եվրոպական դատարանի վճիռներում արտահատված իրավական դիրքորոշումները: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանին շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի և մյուս պաշտանյաների գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկին։

Ալումյանի խոսքով՝ դատավորները կանգնած են ընտրության առաջ, կամ մի կողմից խախտելով այդ ամենը Ռոբերտ Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ կամ պարոն Քոչարյանին ազատ արձակել և հայտնվել իշխանությունների հարվածի տակ: Հասկանալի է, որ ոչ մի դատավոր չի ցանկանում այս ընտրության առաջ կանգնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ