18 07 2024

102 մլն եվրո․ Փաշինյանի կառավարությունը ևս մեկ վարկ է վերցնում

102 մլն եվրո․ Փաշինյանի կառավարությունը ևս մեկ վարկ է վերցնում

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։

Հարցը ներառված է կառավարության նիստի նախագծերում։

Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է` բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից․

Արդյունքների ոլորտ 1. Բժշկական օգնության որակի բարելավում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավում՝ Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ՈՎՀ-ները կանխարգելելու, հայտնաբերելու և վերահսկելու համար՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։

 

Արդյունքների ոլորտ 2. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է ՀՀ առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում՝ անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես՝ դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին՝ բարեփոխումների միջոցառումների միջոցով։

 

Արդյունքների ոլորտ 3. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում

Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է բարեփոխումների միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ԱՀԱ Ծրագրի բյուջետային տողի համար պետական ֆինանսավորման ավելացում, գործառնական և կառավարման հիմքերի ստեղծում՝ անկախ պետական գնումների կազմակերպության և դրա կառավարման խորհրդի ստեղծման միջոցով՝ հեշտացնելու ԱՀԱ միջոցների էֆեկտիվ եւ արդյունավետ կառավարումը և առողջապահական ծառայությունների ռազմավարական գնումը, ինչպես նաև առողջապահական նպաստների փաթեթի արժեքի և վերանայման գնահատման գործիքի մշակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ