03 05 2019

Դատախազությունը Քոչարյանի գույքի վրա կալանք է դրել՝ առանց արժեքը որոշելու. Պաշտպան



«Մենք այս պահին չենք խնդրել դատարանին պարտավորեցնել որոշակի գործողություն կատարելու կամ որոշելու՝ գույքի կալանքը պե՞տք է մնա, թե՝ ոչ: Մենք խնդրում ենք նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչումը և դրանով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման ճանաչումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Պաշտպանը նաև մեկնաբանեց օրենքը. «Հայաստանի Քրեական դատավարության օրենսդրության համաձայն, եթե կալանք է դրվում դատական ծախսերի կամ քաղաքացիական հայցի վրա, պետք է հստակ չափանշել։ Բայց դատախազությունը հետևյալ կերպ է մեկնաբանում՝ եթե ես չեմ կարողանում որոշել այդ գույքի արժեքը, ես կարող եմ ամբողջ գույքի վրա դնել։ Այսինքն՝ իրենք իրենց լիազորություն են հնարում ու այդ լիազորությունների շրջանակում են գործում»։

Խուդոյանը հավելեց, որ դատախազությունն իրեն վերագրել է օրենքով չնախատեսված լիազորություններ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ