08 04 2019

Եվրադատարանի՝ Հայաստանի դեմ վճիռները շատացել են

Եվրադատարանի՝ Հայաստանի դեմ վճիռները շատացել են

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է եվրադատարանի վճիռների վերաբերյալ զեկույց, որում նշվում է, թե ինչ արդյունքներ են տվել 10 տարվա բարեփոխումները։

2010թ.-ից մեկնարկած բարեփոխումների արդյունքում փակվել է 2073 գործ, իսկ վերջին 2 տարիներին նախարարների կոմիտեի կողմից՝ նաև 6796 կրկնվող գործ։ Նախորդ տարի ամենաշատ փակված գործերը եղել են Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի վերաբերյալ։

Հայաստանի վերաբերյալ առկախված գործերը 36-ն են՝ 20 տոկոսով շատ 2017թ.-ի համեմատ։ Տարվա ընթացքում փակվել է 9 գործ՝ 2 անգամ շատ 2017թ.-ի 4-ի համեմատ։

Նախորդ տարի Հայաստանը ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցել է 195,940 եվրո՝ մոտ 90 000 եվրոյով ավելի, քան 2017թ.-ին էր՝ 106,665 եվրո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ