13 02 2019

Չի բացառվում, որ Սիլվա Համբարձումյանը նշանակվի վարչապետի խորհրդական. Politik.am

Չի բացառվում, որ Սիլվա Համբարձումյանը նշանակվի վարչապետի խորհրդական. Politik.am

Politik.am-ը գրել է. Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Սիլվա Համբարձումյանը նոր իշխանությունների ձեռքին կարծես գործիք է դառել և ցուցմունքներ է տալիս այն գործիչների դեմ, ովքեր թավշյա իշխանությունների ճաշակով չեն:

Համբարձումյանից զատ նման դեր է տանում նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանը, ում Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար նշանակեցին վարչապետի խորհրդական: Չի բացառվում, որ Սիլվա Համբարձումյանը ևս նշանակվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ