Էջմիածին- Երեւան ճանապարհը փակած ցուցարարների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ նախօրեին 24 մլն դրամ գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճում գտնվող իր առանձնատանը, նրա տունը գտնվում է ոստիկանների հսկողության տակ։
«Այնտեղ ոստիկաները շուրջօրյա՝ 24 ժամ հսկողություն են իրականացնում։ Ես վստահեցնում եմ, որ որևէ արտառոց բան տեղի չի ունենա: Մենք օրենքի կողմն ենք, դրանով է պայմանավորված, որ ոստիկանները 24 ժամ ծառայություն են իրականացնում»,- ասաց Օսիպյանը։
Ոստիկանապետը ցուցարարներին հիշեցրել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը