23 10 2018

Սեդրակ Քոչարյանի հայցը՝ Արթուր Վանեցյանի դեմ, վարույթ է ընդունվել

Սեդրակ Քոչարյանի հայցը՝ Արթուր Վանեցյանի դեմ, վարույթ է ընդունվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Համաձայն Դատական տեղեկատվական համակարգի՝ հայցը վարույթ է ընդունել դատավոր Աիդա Դավթյանը։

Սեդրակ Քոչարյանը պահանջում է զրպարտության դիմաց փոխհատուցում և հրապարակայնորեն հերքում:

Հիշեցնենք, որ նախ դատարանը վարույթ չէր ընդունել հայցը, քանի որ որոշ տեխնիկական սխալներ կային հայցադիմումում։

Հիեցնենք, որ ԱԱԾ տնօրենը սեպտեմբերի 11-ի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արած որոշ հայտարարություններ հետագայում խմբագրեց և համարեց արագ խոսելու հետևանք․ «Մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր ․․․»։

Կաշառքն էլ վերաբերում էր հյուրանոց ձեռք բերելուն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ