Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Շիրակի մարզի դատախազությունում նման որոշում է կայացվել սեպտեմբերի 11-ին։ Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Որոշում է կայացվել Ա.Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրան կալանավորելու որոշում էր կայացվել, հայտարարված է հետախուզում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը