Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ մարիխուանայի օգտագործման համար մարդու ազատազրկելը ճիշտ չէ, դրա համար էլ նա ողջունում է սահմանադրական դատարանի որոշումը մարիխուանայի օրինականացման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետք է կազմակերպական հարցով զբաղվել. լավ թե վատ սովորությունը մի հարց է, սակայն արդյո՞ք պետք է ազատազրկել մարդկանց դրա համար, սա արդեն երկրորդ հարցն է»,- հայտնել է Մարգվելաշվիլին ճեպազրույցի ժամանակ:
Նրա կարծիքով՝ սահմանադրական դատարանի անդամները կարող են խոստովանել, որ մարիխոանա օգտագործել պետք չէ, սակայն դրա համար ազատազրկել չի կարելի:
«Դատելով դրանից՝ սահմանադրական դատարանի որոշումը բացարձակ ճիշտ է և կենտրոնացած է ազատության վրա»,- հավելել է նախագահը:
Վրաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է մարիխուանա օգտագործելու համար սահմանված վարչական տուգանքը, քանի որ «մարիխուանայի օգտագործումը մարդու ազատ զարգացման իրավունքն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը