19 07 2018

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թեկնածու է առաջարկել

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թեկնածու է առաջարկել

Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկել է Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Ինչպես տեղեկացրին դատական խորհրդից, կառույցը հաստատել է 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով: Ցուցակում ընդգրկվել են Նարեկ Աշոտի Գաբրիելյանը, Կարեն Վաչիկի Համբարձումյանը, Դավիթ Մարատի Սերոբյանը:

Դատական խորհուրդը չի հաստատել 2018 թվականի հուլիսի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով:

Խորհուրդը նաև որոշել է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով իրականացնել արտահերթ համալրում: Համալրման նպատակով դիմած թեկնածուների վերաբերյալ տվյալները նախապես պետք է տեղակայվեն դատական իշխանության պաշտոնական կայքում՝ հանրային իրազեկման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ