04 07 2023

ՄԻՊ-ից իրավախախտ, պարզվեց «թավշյա» մեկ քայլ է, և այդ քայլը ՔՊ-ին անդամագրվելն է․ Սերգեյ Հարությունյան



«Այն, ինչ կատարվում է Հայաստանի դատաիրավական համակարգում, նոր բան չէ, սկսել է դեռևս 3 տարի առաջ․ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մի արտահայտություն արեց, թե՝  կա՞ էդպիսի մի դատավոր Հայասատանում, որ իրասածը չանի։ Ժամանակը ցուց տվեց, որ կան այդպիսի դատավորներ»,-Yerevan.Today-ի տաղավարում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով մի քանի դատավորների լիազորությունը դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշմանը։

«Քարոզարշավի ժամանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մուրճով էր ման գալիս, պատկերացնում էր, որ դա դատավորի մուրճն է և ինքը լինելու է միակ դատավորը Հայաստանում։ Բարեբախտաբար,այս ժամանակահատվածում եղան դատավորներ, որ փառքով ու պատվով դուրս եկան․ սակայն տեսնում ենք, որ գնալով բռնաճնշումները շատանում են։Ինչ վերաբերվում է ԲԴԽ-ին և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, ապա՝ Մարդու իրավունքների պաշտպանից՝  իրավախախտ պարզվեց թավշյա մեկքայլ էև դա ՔՊ-ին անդամագրվելն է։ Այն ամենը, ինչ կատարվում է ԲԴԽ-ում, կարող եմ փաստել, որ բիրտ ճնշումով  օբյեկտիվ և արադարացի դատավորներից ազատվելու փորձ է․․․ Իշխանությունների երազած արդարադատությունը սա է»,-ասաց մեր զրուցակիցը։

Փաստաբանը նաև հատկանշեց իրավապահ համակարգում  առկա ամենաթողության մասին, ոստիկանությունում քաղաքացիներին ծեծելու, բերետավորների ապօրինի վարքագիծն անպատիժ թողնելու, ընդհուպ՝ փաստաբանների նկատմամբ իշխանության ներկայացուցիչների կողմից բռնաճնշումների դեպքերին։ Դիտարկմանը, թե՝  ինչո՞ւ են լռում մարդու իրավունքների ջատագով միջազգային կազմակերպությունները, Սերգեյ Հարությունյանն ասաց․«Ցավոք, վերջին 4-5 տարին ցուց տվեց, որ միջազգային կառույցների նպատակն այստեղ ոչ թե ժողովրդավարական արժեքները պաշտպանելն է, այլ իրենց խնդիրն աշխարահաքաղաքական էր․  գերնպատակն էր՝ ամրապնդվել տարածաշրջանում ևամե ինչ անել, որ ռուսական գործոնը, ազդեցույթունն այստեղից դուրս գա․ ուստի, Հայաստանի իշխանությանը «դաբրո» է տրված, որ ինչ ուզում եք արեք, կարևորն արևմտահաճո քաղաքականություն իրականացվի»։

«Իշխանությունը գիտի, որ առաջիկայում շրջադարձային փոփոխություններ են սպասվում Հայաստանում՝ «խաղաղության»պայմանագրի և ճանապարհների ապաշրջափակման հետ կապված, գիտի, որ նորից ընդվզումներ են լինելու, ընդդիմադիր ուժերն են ակտիվանալու , իսկ նրանց կողքին միշտ կանգնած են անկախ, օբյեկտիվ փաստաբանները»,- ասաց Սերգեյ Հարությունյանը՝ այդ կերպ պայմանավորելով վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների կողմից հատկապես փաստաբանական համայնքի դեմ գործադրվող բռնաճնշումների դեպքերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ