Պարեկների կողմից արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արման Երիցյանի ծեծի գործով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք. Օգոստոսի 1-ին Ռոման Երիցյանը հայտնել էր, որ մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծի են ենթարկել իր եղբորն ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար ու կոտրվածքներով տեղափոխել ոստիկանության բաժանմունք։
Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ և շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը