Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.
«Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մինչդատական վարույթում հանրային քրեական հետապնդման առավելագույն ժամկետը լրանալու հիմքով դադարեցնելը, կամ այլ կերպ՝ նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթը արդարացնող հիմքով կարճելը, ի թիվս այլոց, վկայում է այն պարզ իրողության մասին, որ քրեական հետապնդումն ի սկզբանե ունեցել է այլ մոտիվ, հետապնդել այլ նպատակ և կրել ձևական բնույթ։
Քննչական կոմիտեն ի սկզբանե էլ գիտեր, որ ոչ միայն 5+1 ամսում, այլև երբևէ չի կարող հիմնավորել աբսուրդի հասնող այդ մեղադրանքը, սակայն պետք էր օգտվել արցախյան համայնքի ղեկավարներին ազատությունից զրկելու հնարավորությունից։
Վստահեցնում եմ՝ քրեական հետապնդումն սկսելու պահից 8 կամ 8+1 ամիս անց (դեկտեմբեր-հունվար ամիսներին) նույն որոշումը կկայացվի Ստեփանակերտի քաղաքապետի մասով։
Մնացած համայնքների ղեկավարների անունից չեմ խոսի, բայց Ստեփանակերտի քաղաքապետի մասով նման որոշում կայացնելուն պարտադիր կհաջորդի արդարացվածին պատճառված վնասի հատուցման հայցն ընդդեմ պետության։
Մարդկանց ապօրինի ազատությունից զրկելն ու նրանց այլ իրավունքները սահմանափակելն անհետևանք մնալ չի կարող»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը