07 08 2024

Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց

Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց

Պարեկների կողմից ծեծի ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին»,- գրել է նա։

Նշենք, որ Արամ Երիցյանին այսօր կրկին ձերբակալել էին, դատարանը կրկին քննարկում էր խափանման միջոցի հարցը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին ևս մերժվել էր քննիչի կողմից ներկայացված՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդությունը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչվել վերջինիս եռօրյա ձերբակալումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ