17 04 2024

Ոստիկաններն են օգնել, որպեսզի Սամվել Վարդանյանին ծեծեն․ Հովհաննես Խուդոյան



«Ոստիկաններն են օգնել, որպեսզի  Սամվել Վարդանյանին ծեծեն, ձևական հեռացել են մեքենայից, շղթայակապված անձին թողել են անօգնական վիճակում»,- ՔԿ Երևանի քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, քանի դեռ ծանրակշիռ ապացույցներով այլ բան չի հիմնավորվել. «Սա նախապես կազմակերպված է եղել, և ոստիկանների ներգրավվում է կազմակերպված եղել, և գալիս է շատ ավելի բարձր տեղերից։ Եթե նայենք այդ օրվա բոլոր իրադարձությունները՝ քաղաքական ուժի կողմից իրավապահ մարմինների ուղղորդումները, բռնության սպառնալիքները, այդ սպառնալքիների տիրաժավորումը, տեսնում ենք՝ դա ուղղված է վախի մթնոլորտ սերմանելու, որպեսզի որևէ անձ հանրային վայրում այլևս չհամարձակվի պարսավանքի, քննադատական խոսք հնչեցնել կամ որևէ տեսակի դիսկոմֆորտ առաջացնել իրենց քաղաքական թիմի անդամների համար»։

Խուդոյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից արարքը ծանր հանցագործություն է կազմակերպված խմբի կողմից, անձին խոշտանգել են, ոստիկաններ են մասնակից եղել դեպքին, դա առանձնապես ծանր հանցագործութուն է և նախատեսում է մինչև 12 տարի ազատազարկում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ