Օրեր առաջ մահացավ 2019-ին դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Հիշեցնենք, որ այս ծեծի գործով շրջանառվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի անունը:
Դեպքից չորս տարի անց գործ է հարուցվել բոլոր սպաների դեմ, ովքեր պնդել են, որ դեպքի վայրում տեսել են Տրդատ Սարգսյանին: Ամբաստանյալներն են փոխգնդապետ Լևոն Հարությունյանը, փոխգնդապետ Մխիթար Մելքոնյանը և մի կին սպա:
Դատական նիստից առաջ փոխնգդապետ Մխիթար Մելքոնյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, միայն նշեց, որ իր ցուցմունքով ասել է այն, ինչ տեսել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը