Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին մեղսագրվում է այնպիսի արարք, որը կատարվել է ավտոմեքենայի սրահում, լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Գայանեի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Ավտոմեքենայի սրահում կատարվածն առերևույթ հանցանքի վերաբերյալ տեսագրությունները որևէ բան չեն պարունակում, ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ չեն պարունակում, հետևաբար, միակ այդպիսի տեղեկություն պարունակող փաստաթուղթն ու ապացույցը հանդիսանում է Աշոտ Փաշինյանի ցուցմունքը», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, թե Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսման ընթացքում երկուսն էլ պնդել են իրենց ցուցմունքները։
«Ընդ որում, Աշոտ Փաշինյանը հանգամանալից պատրաստված էր այդ առերեսմանը։ Նա նույնիսկ կանխատեսել և հաշվի էր առել մեր կողմից տրվելիք բոլոր հարցերը», - ասաց պաշտպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը