Մայիսի 12-ին շարունակվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով դատական հերթական նիստը: Նշենք, որ դատական նիստը, ինչպես նաև մինչ այդ ամբողջ ընթացքը տեղի են ունենում դռնփակ ռեժիմով:
Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը նիստի ընթացքում տեսանյութ է ներկայացրել, նա տեսանկարահանել է այն հատվածը, որտեղ պետական գաղտնիք չի հրապարակվում:
«Չկա որևէ սահմանափակում, որ դատավարության մասնակիցները չեն կարող անել տեսանկարահանում, այս պահին ընթանում են միայն դատավորի անօրինական գործողություններ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը